Այլ

Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում հյուպատոսարաններ բացելու հարցը. Գալուզին

Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում հյուպատոսարաններ բացելու հարցը. Գալուզին

Գրել էինք, որ ՌԴ-ն մտադրություն ունի գլխավոր հյուպատոսություն բացել օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

«Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը»:
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա հույս է հայտնել, որ Մոսկվան կհաջողի այս հարցում:

«Ցանկանում եմ նշել, որ մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլինի Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը։ Մենք այժմ այս զրույցն ենք վարում մեր ադրբեջանցի ընկերների հետ և հուսով ենք, որ այն նույնպես հաջողությամբ կպսակվի»,- ասել է փոխնախարարը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հետ՝ մայիսի 27-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է 2024 թ․ օկուպացված Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացել։ Ըստ սենատորի՝ շուտով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն։

Այս հայտարարությանը բուռն էին արձագանքել Բաքվում, որտեղ մեղադրանքի ու զրպարտության մեծ արշավ են սկսել, թե Լեռնային Ղարաբաղում նման դիվանագիտական ներկայացուցչություն բացելու պատրվակով Կրեմլը ցանկանում է «հետախուզական կենտրոն և ցանց ստեղծել այնտեղ», որի իրական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ապահովելն է:

Լրահոս

Ամենաընթերցված

Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ

Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ

Հուշեք ինձ, խնդրեմ, թե որն է օրվա ամենակարեւոր թեման՝ գյուղմթերքի արտահանո՞ւմը, խայտառակ ընտրություն...

×
Gallery Image