Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ դատարանի կողմից իր կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ կիրառված կանխարգելիչ միջոցները գերազանցում են բոլոր ողջամիտ սահմանները։
Հունիսի 20-ին դատավոր Խուան Կառլոս Պեյնադոն հրամայել է վարույթ սկսել վարչապետի կնոջ դեմ։ Որպես կանխարգելիչ միջոց՝ նա կարգադրել է բռնագրավել նրա անձնագիրը և արգելել երկրից դուրս գալը։
Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատ) առջև ելույթ ունենալով՝ վարչապետը հիշեցրել է, որ Գոմեսի դեմ հետաքննությունը անցկացվել է դատախազի դիրքորոշմանը հակառակ։
Սանչեսը նշել է, որ իր կնոջ դեմ ընտրված կանխարգելիչ միջոցները «գերազանցում են բոլոր ողջամիտ սահմանները»։
Իսպանիայի վարչապետի կնոջ դեմ հետաքննությունը սկսվել է 2024 թվականին։ Նա կասկածվում է յուրացման, կապերի չարաշահման և բիզնես կոռուպցիայի մեջ։
Դատախազությունը խնդրել է կարճել գործը և զգուշացրել, որ կփորձի արդարացնել կասկածյալներին, եթե դատարանը որոշի սկսել դատավարությունը։ Իր հերթին, ծայրահեղ աջակողմյան «Hazte Oir» միավորումը, որը դատական հայց է ներկայացրել Գոմեսի դեմ, խնդրել է նրան դատապարտել 24 տարվա ազատազրկման։