Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն առաջարկում է ավելացնել արտադրական կանեփի արտահանման քվոտաները

Անահիտ Ավանեսյանն առաջարկում է ավելացնել արտադրական կանեփի արտահանման քվոտաները

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի ցանկում ընդգրկված մի նախագծով որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ:

Նախագծով սահմանված են ավելի մեծ քանակությամբ արտադրական կանեփի արտադրության քվոտաներ, քան արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման գործունեության իրականացման համար:

Նախագիծը ներկայացվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից:

Օրինակ` յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը քսան հազար (20.000) լիտր կաննաբիդիոլի յուղ, սակայն կարող է մեծածախ վաճառել կամ արտահանել ընդամենը 100 (հարյուր) լիտր կաննաբիդիոլի յուղ: Այս պարագայում հարց է առաջանում արտադրության մնացած քանակը ինչպես է իրացվելու, այն դեպքում, երբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.3.-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի: 

«Ուստի առաջարկում ենք արտահանման և մեծածախ առևտրի քվոտաները ավելացնել»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image