Հասարակություն

Ամարասի հովտում աշխատող 3 քաղաքացի հայտնվել են ադրբեջանցիների անկանոն կրակոցների տակ

Ամարասի հովտում աշխատող 3 քաղաքացի հայտնվել են ադրբեջանցիների անկանոն կրակոցների տակ

 Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքում խաղաղ բնակիչները հայտնվել են ադրբեջանական կրակոցների տակ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
Տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղակատվություններն էր տարածել, թե իբր ՀՀ–ից ու Արցախից կրակում են իրենց ուղղությամբ։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image