Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում։ Հանրապետության հրապարակում ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդին։
Hummer մակնիշի մեքենան, փախուստի դիմելով պարեկային ծառայության աշխատակիցներից, դուրս էր եկել մայթ ու հենց կառավարության շենքի դիմաց հարվածել պարեկային ծառայության մեքենաներին, ապա վրաերթի ենթարկել պարեկներից մեկին:
Մեր տեղեկություններով Hummer-ի վարորդը Արարատի մարզի 25-ամյա բնակիչ Գեղամ Սահրադյանն է, ով մեքենայի սեփականատիրոջ որդին է: Այս պահին Գեղամ Սահրադյանի ծնողները գտնվում են ոստիկանությունում:
Ըստ շրջանառվող լուրերի, Գեղամ Սահրադյանը ունի առողջական խնդիրներ և առանց զգուշացնելու վերցրել է մեքենան և ուղևորվել Երևան: