Քաղաքականություն

Ընդդիմությունն այսօր ժամը 16:00-ին իր խոսքը կասի կառավարության դիմաց

Ընդդիմությունն այսօր ժամը 16:00-ին իր խոսքը կասի կառավարության դիմաց

Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին վարման կարգով հանդես եկան ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Երկուսն էլ հայտարարեցին, որ իրենց համար ընդունելի չէ ՔՊ-ի ներկայացրած` Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության տեքստը, որը, ըստ նրանց, ոչ մի կերպ չի արտացոլում ստեղծված իրական վիճակն ու ավելի շատ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն է սպասարկում, ուստի իրենք չեն մասնակցի այս արտահերթ նիստին: Նրանց խոսքով` այսպիսի հայտարարություն ՔՊ-ն կարող էր ինքն իր անունից ընդունել, ու ոչ թե ամբողջ խորհրդարանի:

Իսկ Տիգրան Աբրահամյանն էլ հայտնեց, որ իրենք իրենց խոսքը կասեն այսօր՝ ժամը 16:00-ին, կառավարության դիմաց: ՔՊ-ից Հայկ Կոնջորյանն էլ իր ելույթում նկատեց, թե ընդդիմությանն ընդամենը միտինգի առիթ էր պետք:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image