Հասարակություն

Դաշնակցականներն ու քաղաքապետարանի նախկին աշխատակիցները ՝«Ոչ»-ի, ներկայիս աշխատակիցները՝ «Այո»-ի կազմում

Դաշնակցականներն ու քաղաքապետարանի նախկին աշխատակիցները ՝«Ոչ»-ի, ներկայիս աշխատակիցները՝ «Այո»-ի կազմում

Մեր տեղեկություններով՝ Հրազդանում նախկին հանձնաժողովի անդամներից շատերը հրաժարվել են   հանրաքվեի օրը աշխատել «Ոչ»-ի հանձնաժողովի կազմում, քանի որ աշխատում են Հրազդանի քաղաքապետարանի ենթակայության տակ  գտնվող ՀՈԱԿ-ներում: Նշենք, որ այդ հանձնաժողովի անդամները ձեւավորվել էին դեռ նախկին քաղաքապետ՝ Արամ Դանիելյանի պաշտոնավարման տարիներին:  

Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանից փորձեցինք ճշտել՝ թափուր են արդյո՞ք «Ոչ»-ի հանձնաժողովի անդամների տեղեր, քանի որ նախկին անդամները չեն ցանկացել հանրաքվեի օրը լինել հանձաժողովի կազմում.  «Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում:  Մեր մոտ «Այո»-ն էլ ա ձեւավորվել, «Ոչ»-ն՝ էլ:  Ո՛չ թափուր տեղ կա, ո՛չ կրկնողություն, էդպես բան չենք ունեցել: Հենց հիմա մեր հանձնաժողովի  նախագաները հերթով գալիս են իրենց մատյանները, եւ ինչը որ պետք է այս պահին իրենց, ստանում, գնում են: 
Մենք բացարձակ «Ոչ»-ի  հետ կապված խնդիր չունենք: Ունենք ձեւավորված հանձնաժողով, որն անցել է մասնագիտական ուսուման դասընթաց»,-ասաց Բադալյանը:  


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Հրազդանում «Այո» եւ  «Ոչ»- ի տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ՀՅԴ կուսակցության անդամներն են, Հրազդանի քաղաքապետարանի եւ մարզպետարանի նախկին եւ ներկա աշխատակիցներն են:  

«Այո»-ի հանձնաժողովի կազմում ընգրկված է Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ՝ Վարուժան Սաֆարյանը 26/5 ընտրատեղամասի նախագահ, քաղաքապետարանի հարկային բաժնի պետ՝ Գոռ Մաթեւոսյանը 26/9 ընտրատեղամասի նախագահ: Համայնքի զարգացման հարցերով պատասխանատու՝ Վանուհի Բարեղամյանը   26/4-ի՝  քարտուղար:  Նրա հայրը՝ ՀԱԿ-ից Արամ Բարեղամյանը՝  26/20 ընտրատեղամասում քարտուղար:  
«Ոչ»- ի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներից շատերը ՀՅԴ կուսակցությանից են:  Քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ՝   Գաբրիելյան Անահիտը՝  26/7 ընտրատեղամասի  նախագահ,  Ավանեսյան Մաթեւոսը  26/13 –ի՝ նախագահ: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image