Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը տվեց էլեկտորալ գործընթացի քարոզարշավի մեկնարկը

 Նիկոլ Փաշինյանը տվեց էլեկտորալ գործընթացի քարոզարշավի մեկնարկը

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը տվեց 2024  էլեկտորալ գործընթացի քարոզարշավի մեկնարկը։

Ըստ էության, այն ամենը, ինչ տեղի է ունենում Փաշինյանի հետ, Նրա գործողությունները , «ջղայն» ստուգումները, իր իսկ մարզպետների ու պաշտոնյաների ցուցադրական պաշտոնանկությունները կարելի է մեկնաբանել որպես  ընտրություններին ակտիվ նախապատրաստության սկիզբ ։ 

Ըստ էության, ունենք հասարակության «ուղեղի» լվացման հերթական փուլի պարզ, ես նույնիսկ կասեի պրիմիտիվ սխեմա։

Թավշյա իշխանությունը հասկանում է, որ իրենք այլևս բացարձակ վստահություն չունեն բնակչության շրջանում ։  
Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ իշխանության նվիրյալների քանակը արդեն ակնհայտորեն չի բավականացնում իշխանության վերարտադրության հանար։

Ժողովուրդը հոգնել է ստից և մշտական տագնապի զգացումից ։ 

Իսկ ինչպես՞ չհոգնել ու չհիասթափվել, երբ մարդիկ ամեն օր տեսնում են, թե ինչպես են իրենց "խաղաղության" խոստումների տակ սպանդի տանում հենց թուրք-ադրբեջանական տանդեմի երախ ։ 

Արցախի դավաճանությունը  չի հանգեցրել "կուշտ փորի», այլ ընդհակառակը 2024 թվականից  հարկերը և վճարները բարձրացել են, որոնցով վերջինը պոկում են մարդկանցից ։ 

Թավշյա իշխանության կողմից «կողքից» մեղավորներին հավերժ փնտրելու մարտավարությունը նույնն էլ ձախողումներ է տալիս։ 

Ցուցակում «նախկինների», «կաշառակերների», «ռուսների» և այլնի անընդհատ մեղադրանքներն արդեն բացահայտ նյարդայնացնում են մարդկանց և հակառակ էֆեկտ են առաջացնում ։ 

Եվ ահա, այս անգամ թավշյա իշխանությունների կողմից ընտրվել է «ազնիվ ցարի և անփույթ չինովնիկների» մեթոդաբանությունը ։  

Այսինքն ՝ շրջանակը փակվել է, և հիմա մեղավոր է նշանակվում հենց իշխանությունը ։ 

Պարզությամբ ապշեցուցիչ սխեմա ՝ Երկրի ղեկավարը զանգվածաբար մեղադրում է իր իսկ նշանակած պաշտոնյաներին իշխանության վրիպումների մեջ ։ 

Դա ծիծաղելի կլիներ եթե այդքան տխուր չլիներ: 

Բայց հարց է առաջանում.

Ինչու հենց հիմա Փաշինյանը  հոգացել է բասկետբոլի օղակների ծավալի, մարզահրապարակի ջրափոսերի և պլաստիկ ծորակների գնի մասին։

Ամեն ինչ շատ պարզունակ է ։ 

Ըստ բազմաթիվ տեղեկատվական արտահոսքերի՝ արտաքին խաղացողները հայկական իշխանությունից պահանջում են, որ Հայաստանի Սահմանադրությունը համապատասխանի Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա պայմանագրին ։ 

Ինչն իր հերթին անհնար է առանց Հայաստանի Սահմանադրությունից Արցախի, Հայոց ցեղասպանության, Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության և այլ դրույթների հեռացման ։ 

Թավշյա իշխանությունը հասկանում է, որ եթե գնա սահմանադրական հանրաքվեի, ներկա իրավիճակում իշխանությունը հաստատ կձախողվի ։ 

Ի՞նչ անել

Իշխանության համար միակ ելքը սահմանադրական հանրաքվեի հետ միաժամանակ արտահերթ ընտրություններ նախաձեռնելն է ՝ դրանով իսկ ստեղծելով մի իրավիճակ, երբ գործընթացը լինելու է բացառապես քաղաքական, իսկ բուն սահմանադրական հանրաքվեն իր նշանակությամբ երկրորդ պլան է մղվելու ։ 

Ահա և Հայաստանի ներկայիս թավշյա իշխանությունների արտաքին կուրատորների մտահղացումը։

Այսինքն, այն ամենը, ինչ մենք հիմա տեսնում ենք Փաշինյանի գործողություններում, ըստ էության, նախընտրական մրցավազքի սկիզբն է ։ 

Ճիշտ է, իշխանությունը մինչեւ վերջին պահը կհրաժարվի, երդվելու է եւ ժխտելու է ակնհայտը, բայց «սուր բիզը պարկի մեջ» թաքցնել չի ստացվի ։ 

Այնպես որ , առաջիկայում սպասում ենք ավելի շատ «թավշյա» շոուների ՝ "ցարը լավն է, չինովնիկները ՝ վատը» ոճով ։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image