Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներից միկրոչիպերի արտահանումը կրճատվել է 20 տոկոսով՝ հասնելով 11,6 միլիարդ դոլարի, հայտնում է Ամերիկյան Վիճակագրական ծառայությունը։ Պատճառը շուկայի գերհագեցումն է եւ դեպի Չինաստան մատակարարումների սահմանափակումը։ Մասնագետները նաեւ նշում են, որ արտահանման ծավալների կրճատումը պայմանավորված է գլոբալ շուկայում կիսահաղորդաիչների պահանջարկի անկմամբ։
Նշվում է, որ 2021 թվականից շուկան գտնվում է գերհագեցած վիճակում եւ դեռեւս ուշքի չի եկել, որպեսզի սկսի աճել։ Ամերիկյան միկրոչիպերի արտահանման ծավալները կարող են վերականգնվել ոչ շուտ, քան հաջորդ տարվանից, նկատում են վերլուծաբանները։