Հասարակություն

Կոտայքի նորանշանակ մարզպետը կխոսի 100 օրը լրանալուց հետո

Կոտայքի նորանշանակ մարզպետը կխոսի 100 օրը լրանալուց հետո

Կոտայքի մարզը լիարժեք Միքայելյան Սասունի հսկողության տակ անցնելու համար՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին Կոտայքի մարզպետ նշանակվեց Սասուն Միքայելյանի կնոջ հորեղբոր տղան՝ Մեսրոպ Մեսրոպյանը: Դեռ 2008 թվականին Մեսրոպյանը իր թեկնածությունն էր առաջադրել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, սակայն պարտվեց:

Մարզի  ղեկավարը կխոսի պաշտոնավարման 100-րդ օրը, այս մասին մեզ հայտնեցին մարզպետարանից: 

Նշենք, որ Մեսրոպյանը Կոտայքի մարզի 7-րդ մարզպետն է: Վերջին 2 տասնամյակում Կոտայքի մարզը ղեկավարել են 6 մարզպետներ: 1998 թվականին Կոտայքի մարզը ղեկավարել է Հովհաննես Հովհաննիսյանը: 1 տարի անց Հովհաննիսյանը ընտրվել է ԱԺ պատգամավոր:

1999-2001թթ. մարզպետ է նշանակվել Սամվել Ստեփանյանը: Կոտայքի ամենաերկարակյաց մարզպետը եղել է Կովալենկո Շահգալդյանը՝ 2001-2014թթ.: Շուրջ 13 տարի Կոտայքի մարզը ղեկավարած Կովալենկո Շահգալդյանն իր գործունեության ընթացքում հասցրել է ավելի շատ հիշվել մի շարք դեպքերով: Եղել է Հայաստանի կալվածատեր մարզպետներից մեկը: Չնայած այս ամենին Շահգալդյանը լրագրողներից չի թաքնվել ու փախուստի չի դիմել: 

2014 թվականի մայիսի 8-ին Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է նախկինում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն, ով հայտնի էր մի շարք խայտառակ պատմություններով: Մասնավորապես՝ 2019թ.-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց:

Նշենք,որ Արամ Հարությունյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Խուսափել է լրագրողների հետ շփվելուց:  

Հարությունյանին հաջորդեց Կարապետ Գուլոյանը, ով Գագիկ Ծառուկյանի փեսան է: Գուլոյանը եւս  լրագրողներին չէր սիրում: Երբեմն էլ լրագրողներից «փրկելու» համար նրան օգնության էին հասնում պաշտոնյա ընկերները:  

2018թվականին Կոտայքի մարզը նոր մարզպետ է ունենում «Իմ քայլական» Ռոմանոս Պետրոսյանը, ով թերեւս սկզբնական շրջանում  շփվում էր թե՛ քաղաքացիների, եւ թե՛ լրատվամիջոցների հետ: Պետրոսյանի արկածները մարզում սկսվեցին շատ լավ խոստումներից, որոնք գրեթե մնացին անկատար, համայնքապետերի դեմ քրեական գործեր հարուցելուց մինչեւ ծանոթ, ընկեր, բարեկամ աշխատանքի տեղավորելը:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image