Այլ

Գոնե լռե՛ք․ Զախարովայի կոշտ պատասխանը՝ Կոլոննային

Գոնե լռե՛ք․ Զախարովայի կոշտ պատասխանը՝ Կոլոննային

Փարիզը փորձում է կեղծ հայտարարություններով խաղարկել Ղարաբաղի հարցը, այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, թե Ռուսաստանը չի կատարել եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

«Ֆրանսիան չէ, որ պետք է խոսի պարտավորությունների մասին։ Ֆրանսիան եղել է մինսկյան պայմանավորվածությունների կատարման համահովանավորն ու երաշխավորը (Ուկրաինայի հարցով- խմբ.)... Եթե ես լինեի Կատրին Կոլոննայի փոխարեն, ապա կլռեի այն երկրների միջև հարաբերությունների կարգավորման երաշխիքների և պարտավորությունների մասին, որտեղ Ֆրանսիան իրեն կոչում կամ համարում է միջնորդ»,- ասել է Զախարովան։

Նա Ֆրանսիայի ԱԳ ղեկավարի՝ Երևանում հնչեցրած հայտարարություններն անվանել է սուտ և փորձ՝ խաղալու ղարաբաղյան հիմնախնդրի, տարածաշրջանից հեռացած հայ բնակչության հումանիտար ծանր վիճակի վրա։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը դադարեցրել է արյունահեղությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին, համաձայնեցրել է մի շարք եռակողմ հայտարարություններ 2020-ից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածի համար, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզ» Բաքվի և Երևանի հաշտեցման համար։ 

Այս զարգացումները, ըստ նրա, սկսեցին կրկնօրինակվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, այնուհետև ուղղակի աղավաղվել՝ իրենց շահերին համապատասխան՝ անտեսելով այս տարածաշրջանի բնակչությանը։

Ռուսաստանը, ըստ Զախարովայի, հրադադար է ապահովել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ռուս խաղաղապահներն օգնել են և, ըստ նրա, օգնում են տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը։

«Ի՞նչ արեց Ֆրանսիան, ի՞նչ արեցին Բրյուսելը և ամբողջ ԵՄ-ն: Ինչ-որ բան, թեկուզ համաշխարհային հանրությանը ներկայացնելու համար։ Բացի խոսքերից, բացի ձգձգվող գլոբալ PR արշավից»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image