Միջազգային

Որքան կարժենա ռազմաբազայի վերականգնումը

Որքան կարժենա ռազմաբազայի վերականգնումը

Իրանական հարվածների հետեւանքով Բահրեյնում գտնվող ամերիկյան վնասված ռազմածովային ռազմակայանի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 400 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ռազմակայանը լուրջ վնասվածքներ է ստացել այս տարվա փետրվարից հունիս ժամանակահատվածում իրանական հարվածների հետեւանքով։ Վնասվել է 10 շինություն եւ արբանյակային կապի երկու տերմինալ։ Միացյալ Նահանգները տարհանել է անձնակազմի մեծ մասին, թողնելով միայն փոքրաթիվ զորախումբ բազայում։ Վաշինգտոնը սակայն ցանկանում է վերականգնել ու արդիականացնել բազան։ Դրա համար վարչակազմին անհրաժեշտ կլինի 400 միլիոն դոլար։ Հնարավոր է նաեւ, որ Պենտագոնը իր զինվորականներին տեղափոխի Քուվեյթ ու Սաուդյան Արաբիա՝ հնարավոր նոր բախման դեպքում վնասները նվազեցնելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image