Հասարակություն

Արման Սահակյանը չի կալանավորվել. ինչում է նա մեղադրվում

Արման Սահակյանը չի կալանավորվել. ինչում է նա մեղադրվում

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին։

Նա ձերբակալվել է փողերի լվացման հոդվածով։

Սահակյանի պաշտան Էմին Խաչատրյանը «Հրապարակ»- ի հետ զրույցում ասաց, որ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը.

«Մեղադրանքը բացահայտ անհիմն է, տարան դատարան, որպեսզի կալանավորեին, դատարանը վարչական հսկողություն կիրառեց, այսինքն` չկալանավորեց։ Մեղադրանքի բովանդակությանը չեմ կարող անդրադառնալ, ես ասում եմ` փողերը չի լվացել, այդ մեղադրանքը ակնհայտ անհիմն է, նույնիսկ` անհասկանալի»։

Նա նշեց, որ գործը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Սահակյանը եղել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ, սա ըստ էության նախկին քրեական գործի շարունակությունն է։

Էմին Խաչատրյանի խոսքով` այս գործով տարբեր այլ մարդկանց եւս ձերբակալել են։

Նշենք, որ մեկ այլ գործով Արման Սահակյանը, ըստ Քննչական կոմիտեի, համար 185 հանրակրթական դպրոցի տարածքում է ճշգրտման գործընթաց նախաձեռնել՝ նվազեցնելով ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք։ Այդ հողամասը աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել է Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image