Այլ

Բրյուսելը կքննարկի Թուրքիայի հետ հարաբերությունները, Մյանմայի դեմ պատժամիջոցների հարցը

Բրյուսելը կքննարկի Թուրքիայի հետ հարաբերությունները, Մյանմայի դեմ պատժամիջոցների հարցը

Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի թագավորության Արտաքին գործերի նախարար Անն Լինդեն այսօր Բրյուսելում կմասնակցի Եվրոպական Միության Արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Տեղեկանում ենք ՇԹ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Օրակարգում են Թուրքիան և ԵՄ հարավային հարևանությունը: Նախարարները ոչ պաշտոնական քննարկում կունենան նաև Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար Միշել Բաշելետի հետ:

Նախատեսվում է, որ Արտաքին գործերի նախարարները նոր պատժամիջոցներ են ընդունելու «ռազմական հեղաշրջման հետևանքով Մյանմայի մարդու իրավունքների ոտնահարումների ու խախտումների դեմ ԵՄ նոր համաշխարհային պատժամիջոցների կարգի համածիրում», - նշվում է Շվեդիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image