Հարցազրույց

«Հրապարակ». 4 տարվա ընթացքում տեսանելի արդյունքի չենք հասել, փոխարենը՝ բազում կորուստներ

«Հրապարակ». 4 տարվա ընթացքում տեսանելի արդյունքի չենք հասել, փոխարենը՝ բազում կորուստներ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

- Պարոն Բոստանջյան, ընդդիմությունը մեկ ամսից ավելի փողոցային պայքար էր մղում` պահանջելով վարչապետի հրաժարականը, սակայն, ինչպես տեսանք, տեսանելի արդյունք չարձանագրվեց, Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ձեր կարծիքով` ինչո՞ւ հերթական անգամ ձախողվեց ընդդիմության պայքարը:

- Կան տարբեր կարծիքներ եւ գնահատականներ: Հասկանալի է, որ ընդդիմությունը հետապնդում էր ընդամենը մեկ նպատակ` հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իրականացնելով իշխանափոխություն, սակայն, հավանաբար, հասարակությունը դեռեւս դրան պատրաստ չէ: Հասարակական անհրաժեշտ աջակցություն տեղի չունեցավ: Նրանք պետք է փոխեն իրենց մարտավարությունը, իհարկե՝ ես չեմ կարող ասել, թե մարտավարության փոփոխության պարագայում ինչ մոտեցումներ կկիրառվեն, սակայն, բոլոր դեպքերում, հասկանալի է մեկ բան` մենք գործ ունենք պարտված իշխանության հետ, բոլոր պարագաներում գնահատականներ տալն ավելորդ է: Պարտվածը պետք է հեռանա: Այս պահին ստեղծված իրավիճակի ելքն անորոշ է: Ես՝ ինքս, չեմ համարձակվում ասել, թե ինչ պետք է մտածեն ընդդիմադիրները: Հավանաբար, համառորեն չհեռացողին պետք է հեռացնեն, ոչ թե առաջարկեն հեռանալ:

- Ինչպե՞ս: Կարծում եք՝ ընդդիմադիրների գործողությունները կտրո՞ւկ չեն:

- Այո, այդպես կարող ենք դիտարկել: Հասարակությունը բազմաշերտ է իր կեցվածքով: Շատերը երկրի մասին անգամ չեն էլ մտածում, մտածում են միայն իրենց սոցիալական խնդիրների մասին` մեծ եկամուտ ունենան, գնաճ չլինի, նրանց չի հետաքրքրում, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է: Արցախի հարցը եւս այդ զանգվածին հետաքրքիր չէ, ու ասեմ, որ նման մարդիկ քիչ չեն: 2018 թվականի մայիսին այն, ինչ տեղի ունեցավ, ամենայն հավանականությամբ, տեսանելի եւ անտեսանելի ուժերը կիրառեցին, որպեսզի տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ: Երեւույթի խոցելիությունը կայանում է նրանում, որ այս 4 տարվա ընթացքում որեւէ տեսանելի արդյունքի չենք հասել, փոխարենը բազում կորուստներ ենք արձանագրել:

- Շատերը պնդում են, թե ընդդիմությունը պառակտված է: Համամի՞տ եք:

- Չէ, համաձայն չեմ, պետք չէ այդպես մտածել: Ուրիշ բան, որ ընդդիմությունը չի տիրապետում համապատասխան տեխնոլոգիաներին, սակայն պառակտվածություն գոնե հիմա ես չեմ տեսնում: Այլ հարց է, երբ վճռական պայքարի պահին ամեն փոքր կուսակցություն ինքն է փորձում առաջնորդ դառնալ, սակայն հիմա ես նման բան չեմ տեսնում: Եթե անգամ եղել է, հրապարակավ չի եղել: Մենք չենք տեսել, որ ինչ-որ քաղաքական ուժ՝ հուզված, փորձի ինքն առաջին տեղը զբաղեցնել: Այստեղ կա խնդիր, որ հասարակությունը ցանկանում է իմանալ, թե հետագայում ինչ կլինի: 30 տարվա ընթացքում, ըստ էության, բավականին դատապարտելի երեւույթներ են տեղի ունեցել, մարդիկ հոգնել են, վախ ունեն, որ հետագայում արատավոր երեւույթները շարունակություն չունենան:

- Ընդդիմության ձախողված հանրահավաքները չե՞ն ամրապնդում Նիկոլ Փաշինյանի դիրքերը:

- Չեմ կարծում: Եթե դու իշխանություն ես, ուրեմն իշխանություն ես բոլորի համար, ուստի պետք է պատասխան տաս բոլորին, եթե անգամ քեզնից դժգոհողները 10 կամ հազար հոգի են, դու պարտավոր ես խոսել նրանց հետ: Մարդիկ սարսափելի դժգոհ են, սակայն ինչ-ինչ պատճառներով ընդդիմությանը չեն միանում…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image