Քաղաքականություն

63 տոկոսի համար թիվ 1 թշնամին Ռուսաստանն է, 60 տոկոսի համար` Հայաստանը

63 տոկոսի համար թիվ 1 թշնամին Ռուսաստանն է, 60 տոկոսի համար` Հայաստանը

Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Դեռևս օգտոստոսի երեքին Պուտինը Չինաստանում հայտարարեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը խնդիրներ ունեն, սակայն դրանք կհարթվեն համատեղ ու փոխշահավետ տնտեսական համագործակցության արդյունքում: Բայց Ադրբեջանում հակառուսական տրամադրություններ են շարունակում գեներացվել: Մասնավորապես, ադրբեջանական կայքերից մեկն իր ընթերցողների շրջանում արված հարցման արդյունքներն էր հրապարակել, թե ո՞ր երկրներին են համարում Ադրբեջանի թշնամի: Հարցվածների 63 տոկոսը համար մեկ թշնամի Ռուսաստանին էր նշել, իսկ երկրորդ տեղում Հայաստանն էր՝ 60 տոկոսով: Թշնամի համարել էին նաև Իրանին ու Ֆրանսիային: «Հրապարակը» ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովից հետաքրքրվեց, թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները ինչ շարունակականություն կունենան:

- Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ի՞նչ փուլում են հիմա. Չինաստանում տեսանք Պուտին-Ալիև բավականին զուսպ ձեռքսեղմումը:

- Ռուսաստանի միջպետական հանձնաժողովը քաղաքավարի ակնարկեց դրական իրավիճակի մասին տնտեսական համագործակցության մասով: Սակայն քաղաքական մթնոլորտը շատ սառն է և ոչ մի նշան չկա, որ այն դեպի լավը կգնա:

- Այդ լարված իրավիճակը կարո՞ղ է ազդել ռուս-ադրբեջանական նաև տնտեսական համագործակցության վրա:

- Ես չեմ կասկածում, որ հենց Ադրբեջանը կսկսի հետքայլ անել տնտեսական հարաբերություններից: Քանի որ նրանք շատ ռադիկալ են տրամադրված, իսկ Ռուսաստանն էլ գլխավոր հարցում շանտաժի չի ենթարկվում:

- Ո՞ր հարցում Ռուսաստանը շանտաժի չի ենթարկվում:

- Ռուսաստանը ոչ խոսքով, ոչ էլ գործով չդադարեցրեց Ադրբեջանից եկած կրիմինալի մաքրումը, ինչպես դա պահանջում էին Բաքվից:

- Ի վերջո, ռուս-ադրբեջանական հարաբերությունները կհասնե՞ն նույն կարգավիճակին, ինչպիսին այսօր հայ-ադրբեջանական հարաբերություններն են:

- Կարծում եմ, այս լարվածությունը կհասնի մինչև համատեղ տնտեսական ծրագրերի դադարեցումը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image