Հասարակություն

Ռուսաստան արտահանելն ավելի ձեռնտու էր` գներն ավելի բարձր էին

Ռուսաստան արտահանելն ավելի ձեռնտու էր` գներն ավելի բարձր էին

Դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման արգելքը հատկապես հարվածել է ջերմոցատերերին: Թեև Էկոնոմիկայի նախարարությունն ասում է, որ արտահանման նոր շուկաներ գտնելը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունն է, բայց նոր շուկա գտնելու հոգսը արտադրողների վրա է։

«Ֆրեշ Բերրի» ջերմոցային համալիրի տնօրեն Իշխան Հովակիմյանն ասում է, որ իրենք ելակն առաջ Ռուսաստան էին արտահանում, հիմա նոր շուկաներ են փնտրում։ «Մենք մեր արտադրանքն արտահանում ենք Արաբական Միացիալ Էմիրություն, կառավարությունը մեզ չի աջակցել արտահանման ուղղության հարցում, մենք ենք կարողացել այս ուղղությամբ արտահանման շուկա գտնել, քանի որ մի քանի տարի առաջ այս ուղղությամբ էլի էինք արտահանում արել: Երբ Ռուսաստանը սկսեց չընդունել հայկական արտադրանքը, մենք սկսեցինք կրկին այս ուղղությամբ արտահանման վրա աշխատել»։

Բայց Ռուսաստան արտահանումն ավելի ձեռնտու էր․ «Ռուսաստանում մի քիչ գներն ավելի բարձր էր, այդ պատճառով ավելի ձեռնտու էր, բայց պետք է աշխատել բոլոր հասանելի շուկաների հետ։ Այս պահին ամենօրյա արտահանում ենք դեպի ԱՄԷ, օրական մոտ 500 կգ արտահանում ենք։ Ունենք մոտ 1 հա ջերմոցային տնտեսություն և մեր ամբողջ արտադրանքը կարողանում ենք իրացնել, միգուցե մյուս տնտեսություններն իրացման խնդիր ունեն, բայց մենք` գոնե այս պահին նման խնդիր չունենք»։

Իսկ Կառավարության աջակցության ծրագրերից դեռ չեն օգտվել` «պետք է ամիսն ավարտվի, որ հաշվետվություն ներկայացնենք ու սուբսիդավորումը ստանանք՝ արտահանման ծավալին համապատասխան»։

Լուրեր կան, որ ջերմոցային տնտեսությունների աշխատակիցների աշխատավարձերն էլ են փոխհատուցում, Հովակիմյանը նշեց, որ տեղյակ չէ նման ծրագրի գոյության մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image