Հասարակություն

Թաղապետարաններում Պապիկյանի մտերիմներն են հաստատվում 

Թաղապետարաններում Պապիկյանի մտերիմներն են հաստատվում 

Մենք գրել էինք, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, որը  Սուրեն Պապիկյանի եւ Տիգրան Ավինյանի մտերիմն է:

Նոր Նորք վարչական շրջանում ևս սպասվում է ղեկավարի փոփոխություն և այնտեղ մտադիր են նշանակել Պապիկյանի մտերիմին՝ Գուրգեն Պողոսյանին։ Մեզ հետ կապ էր հաստատել Նորքի բնակիչ Արմեն Սարգսյանը, որի տեղեկություններով, Տիգրան Ավինյանը հրավիրել է Պողոսյանին իր մոտ` քննարկելու թաղապետ նշանակվելու հարցը։ 

«Ես գործով էի մտել թաղապետարան ու տեղեկացա, որ Նոր Նորքում նշանակելու են Գուրգեն Պողոսյանին, որը մտերիմ է Սուրեն Պապիկյանի հետ։ Մենք էլ ինֆորմացիա ունենք, որ այստեղ ՔՊ-ի հետ կապված ինքն է ձայներ հավաքում, աշխատում ՔՊ-ի համար»։

-Իսկ Դուք որպես բնակիչ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ նշանակմանը։

-Նորմալ, ես պարզ ասեմ՝ ինքն էլ մասիվցի է, խելացի տղա է, ուղեղը 1000-ի տակ աշխատում ա ու ամբողջ աշխատակազմն էլ կողմ է, որ ինքը գա, աշխատողներն ասում էին, որ ինքը գա՝ Մասիվը կփրկվի։ 

-Մասիվում ի՞նչ խնդիրներ կան, որոնք, կարծում եք, իր նշանակվելուց հետո լուծվելու են։

- Մասիվում սաղ խնդիր ա էլի, Սուրեն Ղամբարյանը ճիշտն ասած ընդհանրապես չաշխատեց, ոչ թիմի հետ աշխատել կարողացավ, ոչ կարողացավ համակարգել, իսկ Գուրգեն Պողոսյանը ամեն ինչին տիրապետում է, թիմի ղեկավարումն էլ կարող է իր ձեռքը վերցնել, ՔՊ-ի քաղաքական հարցերն էլ իր ձեռքում են, մենք բոլորս էլ ուզում ենք, որ ինքը լինի։

-Շեշտում եք, որ ՔՊ թիմի հետ կապեր ունի, այսինքն Ձեզ համար մեծ նշանակություն ունի՞, որ ղեկավարը լինի իշխող ուժի ներկայացուցիչ։

-Չէ, մեզ համար նշանակությունը մեծ ա որպես բնակիչ, որ ինքը ստեղծող, արարող տղա է, ինչ իրեն հիշում ենք՝ Նորքում բարեփոխումներ է անում,  կուսակցական պատկանելիությունը երրորդական է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image