Քաղաքականություն

Ինձ գրավում է «արդյունաբերություն» բառը

Ինձ գրավում է «արդյունաբերություն» բառը

Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանի հետ զրույցում նկատեցինք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում չկա տրանսպորտի նախարարություն, փոխարենը նախագծի հեղինակները նախատեսել են, որ պետք է լինի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ Ինչպե՞ս է լուծվելու տրանսպորտի խնդիրը։

«Կա մի նորամուծություն, դա բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարությունն է։ Ինձ գրավում է «արդյունաբերություն» բառը, որովհետեւ ես տարիներ շարունակ պայքարել եմ, որ այդ բառը վերադառնա որպես տնտեսական հասկացություն, որպես քաղաքական կատեգորիա։ Սա ինձ ոգեւորում է, եւ մենք դրա հետ հույսեր ենք կապում, որ արդյունաբերությունը չի լինի միջնորդավորված հասկացություն կամ մերժված հասկացություն։ Եվ եթե կա «արդյունաբերություն» բառը, ապա պետք է լինեն նաեւ օրենքներ եւ ենթաօրենսդրական ակտեր, պետք է օրենք ընդունվի արդյունաբերության մասին։ Մենք պետք է փորձենք առաջ տանել այդ թեզը»,- նշեց Վազգեն Սաֆարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image