Հասարակություն

Փոխհրաձգություն Տեղ գյուղում․ Շտապօգնության 3 մեքենա է մեկնել դիրքեր`զոհ ունենք

Փոխհրաձգություն Տեղ գյուղում․ Շտապօգնության 3 մեքենա է մեկնել դիրքեր`զոհ ունենք

Տեղ գյուղում 15-20 րոպե ինտենսիվ փոխհրաձգություն էր, Ձեր զանգից ընդամենը մի քանի վայրկյան առաջ փոխհրաձգությունը դադարեց։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց «Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցության նախագահ, պատերազմի մասնակից Արթուր Վարդանյանը։

Նա նշեց, որ տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ փոխհրաձգություն է եղել։

«Երեք շտապօգնության մեքենա է գնում մեր դիրքերի կողմը, ամենայն հավանականությամբ վիրավոր ունեն»,-ասաց Վարդանյանը։

Կապ հաստատեցինք նաև Տեղ գյուղի բնակիչներից մեկի հետ, վերջինս խնդրեց չնշել իր անունը, սակայն հաստատեց, որ քսան րոպե շատ ուժեղ փոխհրաձգություն է եղել։ 

ՀԳ Քիչ առաջ խոսեցինք գյուղի բնակիչներից մեկի հետ, վերջին ասաց, որ մեր դիրքապահների շարքերից զոհեր ունենք: Թե քանի հոգի` դեռ տեղյակ չեն: Ըստ որոշ լուրերի, ադրբեջանական կողմը կրակ է բացել ինժեներական աշխատանքներ կատարող մեր ստորաբաժանումների ուղղությամբ։ Հայկական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image