Քաղաքականություն

Հղի կնոջը սպանողը կարո՞ղ է խոսել կանանց իրավունքներից

Հղի կնոջը սպանողը կարո՞ղ է խոսել կանանց իրավունքներից

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկակի ստանդարտների հանրագիտարան է: Որ ուղղությամբ նայում ես՝ երկակի ստանդարտներ են: Քաղաքականության մեջ երկակի ստանդարտներ են, բանակցային պրոցեսներում երկակի ստանդարտներ են, դատաիրավական համակարգում երկակի ստանդարտներ են: Մի տեղ քաղաքացին մեկ այլ քաղաքացու է խոշտանգում՝ առանձնակի դաժանությամբ, սակայն չի կալանավորվում, մի տեղ՝ երեք երեխաների մորն են կալանավորում՝ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքում քննադատելու համար: Կամ 70-նն անց կնոջը` ընդդիմության օգտին աշխատելու համար: Փաշինյանն այլևս անկարող է մեզ զարմացնել: Նա դեռ շատ վաղուց է հատել այն կարմիր գծերը, որոնք երբեք չէր հատի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: Այս իշխանությունը շատ է սիրում խոսել կանանց իրավունքների մասին: Երբեմն նույնիսկ թվում է, թե այդ հողի վրա որոշ իշխանականներ խանգարվել են: Այդ կեղծ ֆեմինիստական մոտեցումը կարելի էր ընկալել, ինչ-որ կերպ գուցե հավատալ Նիկոլ Փաշինյանի իշխանության կնապաշտությանը մինչ այն օրը, երբ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց ու սպանեց հղի կնոջը` իր առաջնեկին սպասող Սոնա Մնացականյանին և անպաշտպան թողնելով անօգնական կնոջը` հեռացավ: Նման անտարբերություն մարդու կյանքի հանդեպ սովորաբար ունենում են սոցիոպատները, որոնք ապրումակցման, կարեկցանքի ունակ չեն և նրանց անտարբերությունը կարող է վերածվել դաժանության: Կիրակի օրը երգիչ Անդրեի կինը համացանցում գրառում է արել ու նշել, որ ամուսինն՝ Անդրեն իր հետ կոպիտ, երբեմն դաժան է վարվել:

Զույգն ապրում է ԱՄՆ-ում, սակայն այսօր տեղեկացանք, որ ՀՀ դատախազությունն ուսումնասիրություն է սկսել՝ երգչի կնոջ գրառման հիման վրա, գուցե վաղն էլ Անդրեին մեղադրանք առաջադրվի: Գուցե այն պատճառով, որ Անդրեն նիկոլական չէ, ծագումով էլ ղարաբաղցի է և նախկինների ժամանակ է կայացել: Անգամ կանանց իրավունքներ պաշտպանելու հարցում Փաշինյանի ձեռքին խաղալիք դարձած իրավապահ համակարգը երկակի ստանդարտներով է գործում: Մի տեղ աչք է փակում հղի կնոջը սպանողի վրա, մի տեղ ուսումնասիրություն սկսում շարքային ամուսնական, ներընտանեկան կոնֆլիկտի համար: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image