Քաղաքականություն

Վարդան Օսկանյանն ու Ժիրայր Լիպարիտյանը հրավիրվել են ԱԺ քննիչ հանձնաժողով

Վարդան Օսկանյանն ու Ժիրայր Լիպարիտյանը հրավիրվել են ԱԺ քննիչ հանձնաժողով

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, փաստացի տապալել է իր աշխատանքները։ Երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ժամին այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ պատասխաններ տալ, թե ինչ արդյունքներ են գրանցվել հանձնաժողովի գործունեության արդյունքում, ովքե՞ր են հրավիրվել հանձնաժողով, ինչո՞ւ չեն հրապարակվում նախկին կամ ներկա պաշտոնյաների անունները, որոնք հրավիրվել կամ հրավիրվելու են հանձնաժողով՝ բացատրություններ տալու։

«Եթե շատ մտածեք, բոլորիդ համար ակնհայտ կլինեն հրավիրյալները: Բայց խնդիր կա: Առաջին հրավերները վերաբերում էին արտաքին բլոկին` Վարդան Օսկանյան, Ժիրայր Լիպարիտյան: Ժիրայր Լիպարիտյանը զանգահարել եւ ասել է, որ պատրաստ է: Վարդան Օսկանյանը հեռավար ասաց, որ ինքը պատրաստ չէ: Մովսես Հակոբյանն է ինչ-որ հայտարարություններով հանդես եկել»,-հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: Ապա ավելացրեց, որ մտադիր են օրենքով խստացումներ մտցնել հրավիրյալների չներկայանալու դեպքում։ Այդ օրենսդրական նախաձեռնությունն արդեն մշակված է, և երևի հունվար ամսին կմտնի օրակարգ։

«Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, դա բավարար է, որպեսզի հանձնաժողովի նախագահը գրավոր նյութեր ուղարկի Գլխավոր դատախազություն: Վերջնահաշվարկում 44-օրյա պատերազմի արդյունքն ինչ-որ թերացումների արդյունք է, մեղմ ասած՝ թերացումների»,- հայտարարեց Քոչարյանը՝ խուսափելով տալ կոնկրետ պաշտոնյաների անուններ։ Նա նաև դժգոհեց, որ ընդդիմությունը հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image