Քաղաքականություն

Փաստաբանի հոգու ճիչը

Փաստաբանի հոգու ճիչը

Ըստ քննչական մարմնի՝ Կոչուբաևը կարող է խոչընդոտել նախաքննությանը, որովհետև դեռևս չի հայտնաբերվել օգտագործած պահպանակի պատմությունը պատմած «ավագ գործընկերը»։ Ու, ըստ այդմ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը պետք է կալանավորվի 2 ամիս ժամանակով: Իսկ այդ «պատմությունն»  այս տեսքն ունի՝ «Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ»։ Առողջ դատողության տեսակետից այստեղ առկա չէ ո՛չ պատմություն և ո՛չ էլ որևէ գործընկեր հայտնաբերելու խնդիր: Կարծում եմ, որ բուհերի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի առաջին սեմեստրի ավարտին միջին կարողությունների տեր ուսանողը դասապրոցեսի ժամանակ նման պատճառաբանություն չէր օգտագործի: Իսկ հաշվի առնելով, որ քննիչներ նշանակվում են բուհերի շրջանավարտները, ապա ենթադրելի է, որ այդ ձևակերպումն ընդամենը ձեռառնոցի էր: Կարող եմ ենթադրել նույնիսկ, որ ձևակերպումը քննարկվել է քննիչի վերադասի կողմից՝ հաշվի առնվելով փաստաբան Կոչուբաևի ոստիկանական անցյալը: 
Էլ չասած որ փաստաբանի ֆեյսբուքյան գրառումը, որը դարձել է քրգործ կարելու հիմք, չի պարունակում Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով արձանագրված՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն. չկա որևէ անուն, չկա որևէ ինֆորմացիա: Ինչի հիման վրա հարուցվել է հանրային քրեական հետապնդում: ՖԲ գրառումն ընդամենը հոգու ճիչ էր՝ ի պատասխան «ժողբաստիոնում» տեղի ունեցող աննորմալությունների, բոլոր կարմիր գծերը հատելու, այդ թվում՝ հոգևորականնների նկատմամբ շարունակ ոտնձգություններ իրականացնելու: Որի միակ նպատակը Փաշինյանի կողմից անձնական իշխանությունն ամեն գնով պահպանելու ձգտումն է: Ինչը կործանման է տանում պետությունը, իսկ իրավապահներն էլ փոխանակ դրա դեմն առնեն, նպաստում են վերջինիս իշխանության պահպանմանը: Ի դեպ, տեղյակ չէի, որ Ալեքսանդր Կոչուբաևը ծառայել է ոստիկանությունում, իսկ հետո, ինչպես ինքն է գրել, ուսադիրը շպրտել է իշխանության ներկայացուցիչների վրա ու դարձել փաստաբան, մեր լավագույն փաստաբաններից մեկը:
Փաստաբանների շրջանում արդեն շրջանառվում է գործադուլ անելու առաջարկ: Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր գործադուլ անել և միաժամանակ իրականացնել գործընկերոջ պաշտպանությունը: Որքան հասկանում եմ, գործադուլը ոչինչ չի տալու, իսկ դրա փոխարեն իշխանությունների անօրինությունների դեմ պայքարն ավելի ուժեղացնելն հենց այն է, ինչ մարդիկ սպասում են փաստաբաններից: Կարծում եմ, որ շատ ավելի գրագետ կլիներ գործադուլի փոխարեն փաստաբանական համայնքը միասնական վերաբերմունք արտահայտեր: Այն կարող է ունենալ հայտարարության, փաստաբանների միջազգային համայնքին, քրիստոնեական եկեղեցիներին ուղղված կոչի տեսք: Ի դեպ, պատկերացնում եմ, թե ինչ աղմուկ կբարձրացնեին նախկինների օրոք արևմտյան երկրների դեսպանատներն ու կառույցները՝ եթե նման երևույթ նկատվեր Հայաստանում: Ու այդ պարագայում անհրաժեշտ չէր լինի, որպեսզի փաստաբանները դիմեին նրանց: Վերջիններիս համար բավարար կլիներ ընդամենը մամուլում ներկայացվածը: Բայց քանի որ Նիկոլն իրենց մարդն է ու կատարում է իրենց պատվերները՝ երկրում իրականացվող բռնությունների վրա աչք փակելն այլընտրանք չունի:  
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image