Այլ

Ալիևի դուստրերը՝ սկանդալի կենտրոնում

Ալիևի դուստրերը՝ սկանդալի կենտրոնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը հայտնվել է կոռուպցիոն նոր սկանդալի կենտրոնում։
Ադրբեջանական ընդդիմության առաջնորդ Սուլեյման Սուլեյմանլին քննադատել է Ալիևների ընտանիքին և մեղադրել նրանց սեփական ժողովրդի միջոցները յուրացնելու մեջ։ 

Նրա պնդմամբ, փաստաթղթավորված ապացույցներ կան այն մասին, որ Դուբայի՝ ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ Sofitel հյուրանոցային համալիրը Ալիևները գնել են ժողովրդից գողացված փողերով։

Այս հյուրանոցը պատկանում է Sahra FZCO-ին, որը պատկանում է նախագահի դստերը: Հյուրանոցը կառուցել է Mirk Group կառավարող ընկերությունը։

«Ժողովրդից գողացված փողերով միլիարդներ են ներդրել տարբեր երկրներում։ Ժողովրդի երեխաների նպաստը կտրեցին, ծախսեցին իրենց երեխաների վրա»,- թվիթերյան իր էջում գրել է ընդդիմադիրը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image