Հասարակություն

Որ ոլորտներում աշխատելն է ձեռնտու ուսանողներին․ հետազոտություն 

Որ ոլորտներում աշխատելն է ձեռնտու ուսանողներին․ հետազոտություն 

Ուսումնասիրությունը պարզել է, որ Ռուսաստանում ուսանող ուսանողների համար առավել ձեռնտու է ուսմանը զուգահեռ աշխատել լոգիստիկայի եւ տրանսպորտի ոլորտներում, քանի որ այստեղ նրանք ավելի շատ են վաստակում, քան այլ ոլորտներում։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Մասնավորապես, տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում աշխատող ուսանողները կարող են ամսական վաստակել 75 հազար ռուբլի։ Իսկ ահա առեւտրի ոլորտում ամենափոքր աշխատավարձերն են ուսանողներին առաջարկվում՝ 43 հազար ռուբլի ամսական։

Գրասենյակային եւ բիզնես ծառայություններ մատուցող ընկերություններում ուսանողներին առաջարկվում է ամսական 67 հազար ռուբլի։ Նույնքան է առաջարկը նաեւ շինարարության եւ անշարժ գույքի ոլորտներում։ Արտադրության եւ ագրոարդյունաբերության ոլորտներում աշխատել ցանկացող ուսանողների համար ամսական առաջարկվում է 63 հազար ռուբլի, ծառայությունների ոլորտում՝ 55 հազար ռուբլի: Գեղեցկության եւ առողջարանային ծառայություններում՝ 54 հազար ռուբլի։

Նշենք, որ առաջարկվող աշխատավարձերի թվերը միջինացված են։ Մասնագետները նշում են, որ ներկայումս ուսանողները ձգտում են ձեռք բերել ֆինանսական անկախություն եւ ուսումը ավելի հաճախ են համատեղում աշխատանքի հետ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image