Չնայած մշակույթի նախարարությունը միավորվել է կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետ, իսկ սփյուռքի նախարարությունն էլ՝ լուծարվել, սակայն նրանց կայքէջերը պահպանվել են նույնությամբ։ Այդ կայքերում նույնիսկ հայտարարություններ են տեղադրվում։ Միակ տարբերությունն այն է, որ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի վերեւում գրված է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ Իսկ նախարարության պաշտոնական կայքում 14․06․2019թ․ դրությամբ շնորհավորել են Ռուզան Սարյանի 60-ամյակը, ծանուցել Պարույր Սեւակի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառման մասին, նաեւ այն մասին, որ «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի 120-ամյակը։ Մի քանի այլ հայտարարությունների կողքին կա նաեւ հայտարարություն հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոնում թափուր հաստիքների վերաբերյալ։
Իսկ ահա սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում 31․05․2019թ․ դրությամբ տեղադրված է սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանի հրաժեշտի խոսքը։
Հասարակություն
Նախարարությունները չկան, բայց կայքերը դեռ գործում են
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Հունիսի 4-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...
×
❮
❯