Մեր տեղեկություններով՝ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Կարագանդա է գործուղել Երեւանի ավագանու անդամ, ԲՀԿ կուսակցության համամասնական ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր Արման Աբովյանին, որպեսզի վերջինս տեղում ծանոթանա վերջին իրադարձություններին եւ իմանա, թե ինչով կարող են օգտակար լինել տեղի հայ համայնքին։
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Կարգանդա քաղաքում գտնվող «Դրեւնի Ռիմ» ռեստորանում տեղի էր ունեցել ծեծկռտուք երիտասարդների երկու խմբերի միջեւ, դանակով հասցված հարվածների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, մի քանի հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը հայեր են՝ ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը եւ Սոխակ Մալխասյանը, գործով անցնող Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Ղազախստանի իրավապահ մարմինները հերքել են ենթադրությունները, թե ծեծկռտուքը միջէթնիկ բնույթ է կրել։