Այլ

Ռայիսիի և մյուս մահացածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ

Ռայիսիի և մյուս մահացածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ։ Տեղեկությունը հայտնում է իրանական Կարմիր մահիկի ընկերությունը: Կազմակերպությունը հայտարարել է, որ աղետի վայրում որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Հիշեցնենք, նախօրեին Ադրբեջանի հետ սահմանին ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է –Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին և ևս 4 մարդ (այդ թվում` անձնակազմը):

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image