Այլ

Ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեց․․․

Ունքը շինելու տեղ,  աչքն էլ հանեց․․․

Տեսանյութ եմ նայում, որտեղ Ջիվան Աբրահամյանն է խոսում։  Հիմա կասեք՝ ով է Ջիվանը։ Նա է, ով հայտնի դարձավ Արցախի նախագահի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելով, որին անդրադարձավ անգամ մեր  թշնամին։ Մեծ- մեծ հայտարարում է, որ չի փոշմանել Արցախի նախագահի հասցեին արած խոսքերի համար։ Դե ինչու՞ պիտի փոշմանի, իրեն , թեկուզև վատ առումով, ճանաչեցնել տալու պրիմիտիվ ձև էր։ Նմանները հետևանքային ավերածության մասին չեն մտածում։

Ինչևէ, մարդկանց մի բան էր միայն հետաքրքիր՝ ում ցուցումով է աշխատում Ջիվանը։ Ու քանի որ նրա գործունեության շառավիղը «Իմ քայլի» շրջանակներում էր, բնական է, յուրաքանչյուրն իր մեջ սեփական կարծիք ունեցավ։ Կարևոր չէ որ կողմն ինչ էր ասում, ճշմարտությունը մտածողության անալիզից է ծնվում՝ փաստերի համադրմամբ։

Երիտասարդը փորձում էր  իր գործունեության և «Իմ քայլի» մեջ լրագրողին համոզել, որ կապ չկա։ Հենց այստեղ է, որ «ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց»։ Ահա թե ինչ է ասում․

Նիկոլ Փաշինյանը չի պատկանում «Իմ քայլ»-ին: Փաշինյանը ՀՀ 100 տոկոս քաղաքացիների վարչապետն է: Երկրի վարչապետը հանդիսանում է պետական սիմվոլ, այսինքն` պատկանում է բոլորին: Եթե ես որպես անհատ, կամ մարդ, որ ներկայացնում է որոշակի մարդկանց խումբ, հայտարարում եմ, որ մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին, դա չի նշանակում, որ մենք պիտի լինենք ՔՊ-ից, քանի որ գոյություն ունի վերկուսակցական` ազգ գաղափար: Այսօր մեր երկրի վարչապետը Փաշինյանն է, եւ նրա վարած քաղաքական կուրսը մեզ հոգեհարազատ է, եւ մենք սատարում ենք այդ քաղաքական կուրսին:

Սա ի՞նչ է նշանակում, հարցնում եմ։ Այսինքն իր գործունեության շրջանակը, որ հայհոյում է Արցախի նախագահին, նսեմացնում պատերազմական վիճակում գտնվող Արցախի դերը ոչ թե «Իմ քայլի», այլ վարչապետի վարած քաղաքական կուրսի՞ն է համապատասխանում։ Իսկ Փաշինյանը քանի որ 100 տոկոս քաղաքացիների վարչապետն է, Ջիվանն  իր արածը համարում է ողջ ժողովրդի համաձայնությու՞նը։

Ուրիշ էլ ի՞նչ ասես երիտասարդին, երբ պետական  սիմվոլ է համարում երկրի ղեկավարին, բայց կարող է Արցախի պետական սիմվոլի «գլուխը ցխել»։ Մյուս կողմից անչափ վիրավորական է, երբ մեր երկիրը համարում է 100 տոկոս միակարծիք երկիր, որտեղ բոլորը մտածում են իր նման ու կարող են նսեմացնել Արցախը։ ՀՀ հարյուր տոկոս քաղաքացիների վարչապետի երկրում «իրար միս չեն ուտի»։

Այո, Վարչապետը պետք է լինի բոլոր քաղաքացիների վարչապետը, այս կետում համաձայն եմ երիտասարդի հետ, բայց Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլի» վարչապետն է, իր հետ քայլողների վարչապետը։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image