Հասարակություն

Թուրքական կողմը «Հացահատիկային գործարքի» մասով հույսը չի կորցնում 

Թուրքական կողմը «Հացահատիկային գործարքի» մասով հույսը չի կորցնում 

Թուրքական կողմը հույս ունի, որ առաջիկայում ՄԱԿ-ի հետ կավարտի ռուսական կողմին նոր առաջարկների մշակումը` կապված Սեւ ծովով «Հացահատիկային գործարքի» վերականգնման հետ։ Այդ առաջարկները ենթադրելու են այն բոլոր հարցերի կարգավորումը, որոնք կապված են վճարումային համակարգի եւ ռուսական նավերի ապահովագրության հետ։ Վերջնական հստակություն այս հարցով կլինի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի բանակցությունների արդյունքում։ Սպասվում է, որ այդ բանակցություննրը կլինեն սեպտեմբերի 19-26-ի ընթացքում։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը կդիմի ՄԱԿ-ին Ռուսաստանին եւս մեկ նամակ ուղարկելու «Հացահատիկային գործարքի» հետ կապված նոր առաջարկներով, որոնցում ներառված կլինեն նաեւ վճարումային համակարգի եւ ապահովագրության հետ կապված հարցերը։ Նշենք նաեւ, որ «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահը «Հացահատիկային գործարքի» մասով քննարկումներ է ունեցել աշխարհի առաջնորդների հետ, որից հետո էլ կազմել է որոշակի խորհրդատվական ցուցումներ, որոնք էլ հիմք են հանդիսանալու ՄԱԿ-ին՝ Ռուսաստանի նոր առաջարկությունների ներկայացման համար։ 

Հիշեցնենք նաեւ, որ Ռուսաստանը դուրս է եկել «Հացահատիկային գործարքից»՝ հիմնավորելով, որ չեն կատարվել Ռուսաստանի վերաբերյալ եղած պայմանավորվածությունները։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image