The Financial Times-ը գրում է․ «Գիտական շրջանակներում արդեն վաղուց առկա է այն տեսակետը, որ Միացյալ Նահանգները պետք է զգալիորեն կրճատի արտասահմանում իր ստանձնած ռազմական պատասխանատվությունը։
Պրոֆեսորներ Ջոն Միրշմայերը եւ Սթիվեն Վոլթը հավաստիացնում են, որ երբ խոսք է գնում Եվրոպայում կամ Մերձավոր Արեւելքում եւ կամ էլ Ասիայում ուժերի բալանսի ապահովման մասին, ապա Վաշինգտոնը պետք է պատասխանատվությունը դնի ռեգիոնալ երկրների վրա։ Խնդիրն այն է, որ ռեգիոնալ պետություններն ի վիճակի չեն լինում դիմակայելու Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ռեգիոնալ հավակնություններին, քանի որ մշտապես դիմագրավել է Միացյալ Նահանգները եւ ռեգիոնալ երկրները չեն կարողացել իրենք ինչ որ բան անել այդ ուղղությամբ։
ՆԱՏՕ-ն նույնիսկ առանց Միացյալ Նահանգների շատ խեղճ տեսք կունենա, կամ կարող է պարզապես կազմալուծվել։ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան դժվարությամբ կկարողանան զսպել Իրանին, եթե ԱՄՆ-ի վրա չհիմնվեն։ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆիլիպիններն ու Ավստրալիան նույնպիսի խնդրի առաջ կկանգնեն Չինաստանին դիմագրավելու պարագայում։ Աշխարհից ԱՄՆ «հեռացումը» թերեւս ամենաքիչը կզգան ամերիկացիները։ Սակայն եթե այսպես շարունակվի, ապա նույնիսկ Ամերիկային կարող են սպառնալ ոչ դեմոկրատական երկրների ուժեղացումն ու նվաճողական ձգտումների ակտիվացումը՝ լինի դա Եվրոպայում, Ասիայում կամ Մերձավոր Արեւելքում»։