«Նախ դպրոցնե՞ր, թե՞ գործարաններ կառուցել», «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի բարձրացրած այս հարցի հետ կապված՝ իշխանականները աղմուկ բարձրացրին, թե տեսեք՝ դեմ են դպրոցների կառուցմանը։ Իսկ Կարապետյանն ասել էր, որ նախ պետք է գործարաններ կառուցվեն, որից հետո՝ դպրոցներ, եւ դա բացատրել էր իրենց ընտանիքի փորձով, երբ 20 տարի առաջ Լոռու մարզի իրենց գյուղում կառուցել են գերժամանակակից դպրոց, վերանորոգել ճանապարհներ, տներ: «Սակայն մարդիկ էլի շարունակում էին հեռանալ, որովհետեւ մարդը եթե չունի աշխատանք, նա չի մնալու, ուզում ես՝ ոսկուց քաղաք սարքիր, նվիրիր։ Մարդկանց պետք է ապահովել սկզբնական հացով, ապրուստով եւ հետո նոր՝ լավ պայմաններով»։ Առաջնահերթությունը պետք է լինի հարկեր վճարող գործարանների ստեղծումը, որոնք էլ հետագայում կֆինանսավորեն դպրոցների շինարարությունը, այլ ոչ թե վարկերով կկառուցեն: Կառավարության մեր աղբյուրն ասաց, որ ընդամենը 2 ամիս առաջ դեմոգրաֆիկ զարգացումների վերաբերյալ հույժ գաղտնի զեկույց է պատրաստվել, որտեղ տարբեր գերատեսչությունների, փորձագետների (այդ թվում` ոլորտի հայտնի մասնագետներից մեկի՝ «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի) ուսումնասիրություններն են ներառված, եւ որը հաստատում է Նարեկ Կարապետյանի ասածը: Այդ զեկույցի եզրահանգումն այն է եղել, որ մեր երկրի դեմոգրաֆիական վիճակը հաշվի առնելով, արդյունավետ քաղաքականություն չեն վարում, քանի որ դպրոցներ են կառուցվում, բայց երեխա չկա, որ հաճախի այնտեղ, ուստի թիրախները պետք է փոխել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯