Հասարակություն

ՀԱՄԱՍ-ի ոչնչացման գործողությունը մտադիր են շարունակել

ՀԱՄԱՍ-ի ոչնչացման գործողությունը մտադիր են շարունակել

Իսրայելական բանակը մտադիր է շարունակել ՀԱՄԱՍ-ի ոչնչացման գործողությունը` չնայած Գազայում հիվանդանոցի ռմբահարման հետեւանքով առաջացած միջազգային սկանդալին։ Հայտարարել է Իսրայելի վարչապետի օգնական Օֆիր Ֆալքը։ Նա հասկացրել է, որ Գազայի սեկտորում հիվանդանոցի ռմբահարումը իսրայելական կողմի ռազմական նպատակներում փոփոխությունների պատճառ չի դարձել։

Bloomberg-ի փոխանցմամբ, Ֆալքը ասել է․ «Նպատակը պարզ է եւ հստակ՝ վերացնել ՀԱՄԱՍ-ը եւ մենք հենց դա էլ մտադիր ենք անել»։ Իսրայելը, հիշեցնենք, որ հերքում է, որ հիվանդանոցի ռմբահարումն իր կողմից է իրականացվել։ Իսրայելական կողմում նշում են, որ եթե իրենք «սխալմամբ» դա արած լինեին, ապա հնարավոր է, որ դրանից հետո ստիպված լինեին որոշակիորեն սրբագրել իրենց առաջ դրված ռազմական նպատակները։ Իսրայելցի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ ամերիկյան պարբերականի հետ զրույցում հիշեցրել է, որ նման դեպքեր եղել են Լիբանանում պատերազմի ժամանակ` եւ 1996 թվականին, եւ 2006 թվականին, սակայն այս անգամ «Իսրայելը կարողացել է ապացուցել իր անմեղությունը»։ Միաժամանակ, Իսրայելում կարծում են, որ իրավիճակից կարող է օգտվել «Հըզբոլլահը», որպեսզի անմիջականորեն սկսի միջամտել հակամարտությանը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image