Սա հեղափոխություն է։ Ամբողջ հանրապետությունն է ալեկոծվում դրա բոցերի մեջ։
Ստեղծված իրավիճակը չափազանց նման է 1905 թ․ հեղափոխությանը, որը տեղի ունեցավ Ռուսաստանում, իսկ Սերժ Սարգսյանն էլ ոչ պակաս ողբերգական է, քան Նիկոլայ 2-րդ կայսրը։ Նշենք, որ երկուսն էլ գահ են բարձրացել մարդկային դիակների եւ արյան վրա:
Եվ, ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը ներկայումս գնա բռնության ճանապարհով եւ կայսրի օրինակով մի նոր «Արյունոտ կիրակի» նախաձեռնի, ապա ժողովրդական զանգվածների պատասխանն իրեն երկար սպասեցնել չի տա, քանի որ արյան մեջ խեղդված 1905-ին, որպես կանոն, միշտ հաջորդում է կործանարար ռեւանշը՝ խելագար 1917-ը։
Եթե Սարգսյանը ներկայումս չհեռանա, ապա հետագայում հեռացվելու է ծեծուջարդով, մահակով եւ արյամբ։ Այդ ճակատագրին են արժանացել բոլոր այն գործիչները, որոնք ընթացել են իշխանության հավերժացման ճանապարհով։ Ցավոք սրտի, որ իրադարձությունների համանման զարգացումների դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի ամբողջ պետությունը, քանի որ հավերժացող բռնապետերը, որպես կանոն, սերտաճում են պետության հետ։
Ոչ ոք չգիտի, թե հեղափոխությունները երբ են սկսվում, դրանք գալիս են անկոչ հյուրի պես ու սրբում-տանում ճանապարհին հանդիպած ամեն ինչ: Մի օր առավոտյան կարթնանանք եւ կտեսնենք, որ քաղաքի լապտերները կոտրվել են, քանի որ հեղափոխությունները սկսում են լապտերների ու արձանների նկատմամբ հաշվեհարդարից:
Ճնշված, ճորտացված եւ իրավազրկված ժողովուրդը տասնամյակների իր ցասումն ու ատելությունը պայթեցնելու է ու մի քանի ժամվա ընթացքում մինչեւ վերջին փշուրը ոչնչացնելու է արյան վրա կառուցված իշխանական բուրգը։
Երբ Լյուդովիկոս 16-ին հայտնեցին Բաստիլի գրավման մասին, նա բացականչեց. «Բայց սա խռովությո՜ւն է»: Մոտակայքում գտնվող հերցոգ Լիանկուրը պատասխանեց. «Ո՛չ, իմ տիրակալ, սա հեղափոխություն է»: 1793 թ. Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 16-րդը, ի վերջո, մահապատժի ենթարկվեց:
Երբ Սերժ Սարգսյանին հայտնեն Բաղրամյան 26-ի գրավման մասին, նա կբացականչի. «Բայց սա խռովությո՜ւն է»: Մոտակայքում գտնվող գունդստաբլ Վիգենը կպատասխանի. «Ո՛չ, իմ տիրակալ, սա հեղափոխություն է»:
Սերժ Սարգսյանը չի հասկանում, թե նրա վարչապետ դառնալն ինչ հետեւանքների կարող է հանգեցնել։
Քաղաքականություն
Հեղափոխությունները գալիս են անկոչ հյուրի պես
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯