Քաղաքականություն

ՀՀ-ի ցանկությունները հակասում են ՌԴ-ի բնույթին

ՀՀ-ի ցանկությունները հակասում են ՌԴ-ի բնույթին

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի հետ զարգանում են բարդ կերպով, եւ այն կփոխանցվի հաջորդ տարվան, որովհետեւ հայկական քաղաքականության ռուսական հարցը մնում է չլուծված։ «Այն, ինչ ուզում է Հայաստանը, հակասում է Ռուսաստանի բնույթին։

Ըստ ՌԴ-ի՝ Ռուսաստանի հարեւանները կարող են լինել կա՛մ նրանց վասալները, կա՛մ նրանց թշնամիները, երրորդ տարբերակ ՌԴ-ի բնույթը չի հանդուրժում։ Իսկ Հայաստանի համար ձեռնտու չէ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Այստեղ պետք է աշխատանք կատարվի, որպեսզի համատեղվի անհամատեղելին, բայց թե ինչպես՝ դժվար է ասելը։ Համատեղելու դեպքում ՌԴ-ն պետք է փոխի իր բնույթը։ Որքանո՞վ է դա հնարավոր։ Ես շատ մեծ կասկածներ եւ վերապահումներ ունեմ, որ դա կհաջողվի, բայց, այնուամենայնիվ, պետք է ձգտել դրան»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետը։

Հարցին, թե ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ ինչպիսի հարաբերություններ հասցրեցին ձեւավորել Հայաստանի նոր իշխանությունները, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ մենք ունենք որոշակի իրավապայմանագրային բազա հարաբերությունները զարգացնելու համար, բայց այստեղ մենք հասկանում ենք, որ շատ դեպքերում շատ բաներ պետք է սկսենք զրոյից։ Պայմանագրերը պետք է ընդլայնենք, խորացնենք, բայց շատ բաներ պետք է սկսենք նորովի եւ նորից»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image