Հասարակություն

Ապագա 5-աստղանի հյուրանոցի ծածկը կարող է պոկվել 

Ապագա 5-աստղանի հյուրանոցի ծածկը կարող է պոկվել 

Տերյան փողոցի վրա, Պոլիտեխնիկական համալսարանի հարևանությամբ կառուցված բարձրահարկ շենքի կտուրի ծածկը տեւական ժամանակ է կիսով չափ պոկված է: Ուժգին գարնանային քամիների ժամանակ թիթեղյա ծածկը տատանվում է եւ ամեն վայրկյան կարող է պոկվել ու ընկնել փողոցով երթեւեկող ավտոմեքենաների վրա: Տերյանի այս հատվածում հաճախակի խցանումներ են լինում պիկ ժամերին, եւ եթե ծածկն այնուամենայնիվ «վայրէջք» կատարի, վթարն անխուսափելի է լինելու: 

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատողները, ամենայն հավանականությամբ, օրը տասն անգամ իրենց ծառայողական մեքենաներով անցնում են այս տարածքով, սակայն ոչ ոք չի հետաքրքրվում ստեղծված վթարային իրավիճակով: Բնականաբար, մեզ հետաքրքրեց, թե դա ինչ շենք է եւ ովքեր են կառուցում այն: Պարզվեց, վտանգավոր բարձրահարկը  հյուրանոցային համալիր է, որը «Կեմպինսկի» ցանցի բրենդն է կրում:

Այն կառուցվում է 2023 թվականից «Ռենշին» ընկերության կողմից եւ պետք է շահագործման հանձնվեր 2025 թվականին, խոստումների համաձայն: Նախագծի արժեքը 200 մլն դոլար է: Այս պահին հինգ աստղանի «լաքշրի» հյուրանոցը շուտով շահագործման հանձնվող շենքի տեսք չունի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image