Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Լուկաշենկո-Պուտին հանդիպումը Հայաստանի համար շատ կարեւոր է

«Հրապարակ»․ Լուկաշենկո-Պուտին հանդիպումը Հայաստանի համար շատ կարեւոր է

Այսօր Մոսկվայում տեղի ունեցող Լուկաշենկո-Պուտին (այդ թվում եւ ընդլայնված կազմով) հանդիպումը Հայաստանի համար շատ կարեւոր է թե՛ գազի գնի, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով:

«Վիճակը միանշանակ չէ։ Անկախ նրանից, որ Բելառուսը հասել է նրան, որ ՀԱՊԿ մյուս երկրներն իրենց աջակցությունն են հայտնել ու անգամ ստորագրություն են դրել Բելառուսի թեկնածության ներքո, Ռուսաստանը Բելառուսին դեմ է տվել 1999-ին ստորագրված ու այդպես էլ կյանքի չկոչված միութենական համաձայնագիրը եւ շատ ուղիղ ասում է նրան՝ եթե ցանկանում ես ՀԱՊԿ քարտուղարություն, գազի գնի իջեցում, 10 միլիարդ վարկ, ապա բարի եղիր կատարել համաձայնագրի դրույթները` նույնականացրու արժույթդ, անձնագրերդ` Ռուսաստանի հետ, ինչին, բնականաբար, Լուկաշենկոն համաձայն չէ։ Լարվածությունն առկա է, այսօրվա հանդիպումից կախված կլինի շատ բան, այդ թվում եւ 1 օր հետո Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները»:

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի հետ պայմավորվածությունը գնում է դեպի գազի գնի անփոփոխ վիճակ. «Գինը եւ10 տոկոս` Ռուսաստանից տրվող սուբսիդիայի հարցը քննարկվում է։ Մեզ բոլորիս արգելված է այդ առնչությամբ կարծիք հայտնել։ Խնդիրը բացառապես Փաշինյանի եւ նրա առաջին խորհրդական Արսեն Գասպարյանի տիրույթում է»:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image