Այլ

«Պատերազմը կարող է սկսվել այսօր առավոտյան»

«Պատերազմը կարող է սկսվել այսօր առավոտյան»

Եվրոպան պետք է պատրաստվի հնարավոր պատերազմի, որը, ըստ Ֆրանսիայի բանակի շտաբի պետ Պիեռ Շիլի, կարող է սկսվել «այսօր առավոտյան»։ 

Գեներալը այս մասին հայտարարել է RTL ռադիոյին տված հարցազրույցում։

«Քայլը դեպի պատերազմ՝ բնավ անխուսափելի չէ... Ամեն ինչ կարող է փոխվել, նույնիսկ այսօր առավոտյան», - նշել է Շիլը։

Նա կոչ է արել Ֆրանսիային և Եվրոպային պատրաստվել աճող սպառնալիքներին, որոնք, նրա խոսքով, գնալով ավելի լուրջ և արմատական ​​են դառնում։

Գեներալը շեշտել է, որ աշխարհը մտել է նոր փուլ, որտեղ ուժի կիրառումը կրկին ընկալվում է որպես ընդունելի որոշ խոշոր տերությունների համար։

«Միջազգային հարաբերություններն այսօր բնութագրվում են կայսրությունների վերադարձով։ Կայսրության առջև կանգնած՝ դու կամ վասալ ես, կամ թշնամի», - եզրափակել է Շիլը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image