Հաջորդ շաբաթն ԱԺ-ում թեժ է լինելու՝ բացի նրանից, որ երեքշաբթի մեկնարկելու են հերթական նիստերը, իսկ ԱԺ խորհրդի հաստատմանը 28 նախագիծ է ներկայացվել, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի եւ ԿԲ տարեկան հաշվետվությունները, ՀԾԿՀ անդամի, վճռաբեկի դատավորների ընտրություններ են լինելու, երկուշաբթի խորհրդարանի հանձնաժողովներում մեկնարկելու է 2022-ի բյուջեի կատարողականը, որի մեկնարկին, ավանդույթի համաձայն, ներկա է գտնվում նաեւ կառավարության ղեկավարը։ Սակայն ուշագրավ է, որ ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում ընդգրկված չէ ո՛չ Հռոմի միջազգային քրեական դատարանի ստատուտի նախագիծը, ո՛չ Թագուհի Թովմասյանին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու նախագիծը։ Այն դեպքում, որ ՔՊ-ականներն ասում էին, թե նախագիծը մշակման փուլում է եւ պետք է ներկայացվի երեքշաբթի մեկնարկող հերթական նիստերին։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Փաշինյանն ԱԺ կգնա
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
«Հրապարակ»․ Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասո...
Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ը...
×
❮
❯