Միջազգային

Հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում

Հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բորդոյի շրջանում բռնկված անտառային հրդեհները մոտեցել են ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի խոշորագույն ձեռնարկությունների օբյեկտներին։

BFMTV-ի փոխանցմամբ՝ հրդեհների գոտու անմիջական հարևանությամբ են գտնվում ArianeGroup աերոտիեզերական ընկերության չորս օբյեկտները։ Դրանցից երկուսը գտնվում են Սեն Մեդար ան Ժալ համայնքում, որի բնակիչները տարհանվել են։ Այդ ձեռնարկություններում պինդ վառելիք է արտադրվում M51 բալիստիկ հրթիռների համար։ Ընկերության ևս մեկ օբյեկտ շարժիչներ է արտադրում եվրոպական Ariane 6 կրող հրթիռի համար։
Նույն շրջանում է գտնվում նաև Roxel France-՝ հրթիռային սպառազինության եվրոպական արտադրող MBDA-ի դուստր ձեռնարկությունը, որը մասնագիտացած է հրթիռային շարժիչների թողարկման մեջ։ Բացի այդ, այստեղ են տեղակայված ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի առաջատար ընկերությունների՝ Dassault Aviation-ի, Safran-ի և Thales-ի արտադրական հարթակները։

Ֆրանսիան շարունակում է պայքարել մասշտաբային անտառային հրդեհների դեմ, որոնց տարածմանը նպաստում է անոմալ շոգը։ Վերջին տվյալներով՝ վտանգավոր շրջաններից տարհանվել է շուրջ 220 հազար մարդ։

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image