Քաղաքականություն

20 տարի անց Արցախը կունենա որոշիչ ձայն

20 տարի անց Արցախը կունենա որոշիչ ձայն

Hraparak.am-ը ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ քսան տարի շարունակ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում, Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվել բանակցություններից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին։

Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են արձագանքել Հայաստանի վարչապետի հայտարարությանը Արցախի իշխանությունները, ինչպե՞ս է իրականացվելու բանակցությունների սեղանին Արցախի վերադարձը, չկա՞ն արդյոք տարաձայնություններ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ այս հարցում, եղե՞լ են նրանց միջեւ խորհրդակցություններ։ «Ձեր հարցը բավականին բազմաշերտ է եւ բազմաթիվ տարրեր է պարունակում։ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ խորհրդակցությունները մշտական բնույթ են կրում, կայուն եւ հետեւողական ձեւով իրականացվում են։

Մենք նույնպես հայտարարում ենք, որ Արցախի՝ բանակցություններին մասնակցությունը ելնում է պրակտիկ արդյունավետության սկզբունքից, կառավարության ծրագրում եւս նշված է, որ Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա իրական եւ տեւական խաղաղ կարգավորման գործընթացում։ Այդ սկզբունքային դիրքորոշումը ներկայացվել է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այնպես էլ ադրբեջանական կողմին»,- արձագանքեց Աննա Նաղդալյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image