Քաղաքականություն

Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք

Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կառավարման և մտածողության մշակույթին՝ ընդգծելով, որ զարգացած երկրներում առաջընթացի հիմքում հաճախ կանգնած է սեփական սահմանափակումները ընդունելու պատրաստակամությունը։

Վարչապետի խոսքով՝ նման երկրներում մարդիկ չեն վախենում ընդունել, որ որոշ հարցերում բավարար գիտելիք չունեն, և այդ դեպքում դիմում են մասնագետների օգնությանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում դեռևս դժվար է նման մոտեցումը, քանի որ հանրային ընկալումները հաճախ խոչընդոտում են պաշտոնյաներին բացահայտ խոստովանել իրենց անտեղյակությունը։

Փաշինյանը նշել է, որ եթե պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը ընդունի, որ ինչ-որ հարցում չի տիրապետում ամբողջ տեղեկատվությանը, հասարակության մի հատվածը դա կարող է ընկալել որպես թերություն կամ անընդունելի երևույթ։ Այդ ֆոնի վրա ձևավորվել է կարծրատիպ, թե ղեկավարները պետք է ամեն ինչ իմանան։

Իր խոսքում վարչապետը հղում է արել նաև փիլիսոփայական մոտեցումներին՝ հիշատակելով Պլուտարքոսին և Սոկրատեսին։ Նա ընդգծել է, որ ավելի արդյունավետ է առաջնորդվել սոկրատեսյան սկզբունքով՝ ընդունելով, որ մարդը չի կարող ամեն ինչ իմանալ, և հենց այդ գիտակցումն է զարգացման հիմքը։

«Մենք Սոկրատեսի հետևորդն ենք:Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, և պետք է գնանք այս տրամաբանության մեջ»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image