Հասարակություն

Նոր որակի դատական իշխանություն է պետք

Նոր որակի դատական իշխանություն է պետք

Փաստաբան Նորայր Նորիկյանն, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին, կարծում է, որ ցանկալի կլիներ, որ նա խոսեր դրդապատճառների մասին, ներկայացներ, թե ինչ հանգամանքներից ելնելով է հրաժարական ներկայացրել։
Միաժամանակ փաստաբանը կարծում է, որ դատաիրավական համակարգում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ՝ սկսած պրոբացիայի ծառայությունից։ Քրեակատարողական ծառայությունում, ըստ նրա, անհրաժեշտ են վիրահատական միջամտություններ։ Նորիկյանը կարծում է, որ այն ոլորտներում, որտեղ արդարադատության նախարարությունը մշակում եւ իրականացնում է քաղաքականություն, հանրությունը սպասում է արմատական փոփոխությունների։ Դրան գումարվում է նաեւ դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված աժիոտաժը։ 

Իսկ արմատական փոփոխություններ ասելով՝ փաստաբանը հասկանում է գողական ենթամշակույթի  բարքերը ՔԿՀ-ներում վերացնելը, նոր Քրեակատարողական օրենսգիրք ընդունելը, դատապարտյալների վերասոցիալականացումը, պրոբացիայի ծառայության կայացումը, հաշտարարության, սնանկության ինստիտուտների կայացումը, նոտարական ոլորտի հիմնախնդիրների լուծումը։

«Ես կարծում եմ, որ արդարադատության նախարարությունը պետք է դառնա դատաիրավական համակարգի բարեփոխումների դրոշակակիրը։ Առաջիկա տարիների ընթացքում այդ նախարարությունը պետք է մշակի այնպիսի կոնցեպտուալ փաստաթղթեր, որոնց արդյունքում մենք կունենանք որակապես  նոր քրեակատարողական ծառայություն, որակապես նոր դատական իշխանություն, որակապես նոր պրոբացիոն ծառայություն»,- ասաց Նորայր Նորիկյանը։ 
Հարցին, թե առաջարկի դեպքում կհամաձայնի՞ ստանձնել արդարադատության նախարարի պաշտոնը, Նորայր Նորիկյանն արձագանքեց․ «Դուք արդեն սադրում եք։ Ես այդ հարցին չեմ պատասխանի»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image