Այլ

Երկրաշարժ Թուրքիայում

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի Մուղլա նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը: 
 Երկրաշարժի օջախը գտնվել է  4,3 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դատչա շրջանից 46,42 կիլոմետր հեռավորության վրա:
 Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում:
Նշենք, որ 2020-ի տարեվերջին և 2021-ի սկզբին Թուրքիայում հարյուրի հասնող երկրաշարժեր են տեղի ունեցել։ Միայն նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին Թուրքիայի Էլազըղ՝ պատմական Խարբերդ նահանգում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որին հետևել էր 75 երկրաշարժ, որոնցից ամենախոշորը Ռիխտերի սանդղակով գնահատվել է 3․7 բալ:
Էլազըղ նահանգում 2020թ․ հունվարի 24-ին ևս տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Կային  զոհեր և ավերածություններ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image