Միջազգային

Զոհերի թիվն աճում է․ ՌԴ-ն զանգվածային հարձակման է ենթարկվել

Զոհերի թիվն աճում է․ ՌԴ-ն զանգվածային հարձակման է ենթարկվել

Ռուսաստանն այս գիշեր ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ վերջին շրջանի ամենամասշտաբային հարձակումներից մեկին։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռային տիպի 276 ԱԹՍ են ոչնչացրել երկրի 17 տարածաշրջանում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրատարածքների երկնքում։ Հարվածի տակ են հայտնվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Տուլայի, Ուլյանովսկի և Յարոսլավլի մարզերը, Մոսկվայի տարածաշրջանը, Ղրիմը, Թաթարստանը, Ուդմուրտիան և Կրասնոդարի երկրամասը։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ամենածանր հետևանքները արձանագրվել են Ռոստովում։ Ռոստովի ուղղությամբ Ուկրաինայի գիշերային հարձակման զոհերի թիվը հասել է հինգի․ դրոնի հարվածից քանդված տան փլատակներում հայտնաբերվել են ևս 2 չափահասի և 1 երեխայի մարմիններ։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԹՍ–ների հարձակման հետևանքով ամուսնական զույգ է մահացել։

Վերջին շրջանի ամենազանգվածային ԱԹՍ-հարձակումը հետ են մղում Ուդմուրտիայում։ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը շարունակում են աշխատանքը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են առևտրային օբյեկտի վրա։ Մարզի օպերատիվ շտաբի տվյալներով՝ վնասվածք է ստացել երեք մարդ։

Միաժամանակ տեղի իշխանությունների տեղեկություններով` Բելգորոդում և մարզում գիշերային հարձակումների հետևանքով տուժել է ընդհանուր առմամբ 10 մարդ, վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Հարձակման փորձեր են եղել նաև Մոսկվայի ուղղությամբ։ Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, առավոտյան ՀՕՊ ուժերը ոչնչացրել են դեպի մայրաքաղաք թռչող 3 ԱԹՍ անօդաչու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image