Քաղաքականություն

Ի՞նչ այցեր կկատարի Զոհրաբ Մնացականյանը փետրվարին

Ի՞նչ այցեր կկատարի Զոհրաբ Մնացականյանը փետրվարին

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նախ մանրամասն անդրադարձ կատարեց վարչապետի եւ արտգործնախարարի՝ արտերկիր կատարած այցերին, մասնակցած համաժողովներին, հանդիպումներին, ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նա հատուկ կարեւորեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի համաժողովին, Գերմանիա կատարած այցին, Զոհրաբ Մնացականյանի՝ Փարիզ կատարած այցին, այլ այցերի։ Իսկ մամուլի ասուլիսից րոպենեեր առաջ էլ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ։

Փետրվարի 7-8-ն էլ Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կլինի Տալինում, որի ընթացքում նա հանդիպում կունենա երկրի վարչապետի, արտգործնախարարի, խորհրդարանի ղեկավարի հետ։ Նա նաեւ կհանդիպի IT ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ, կմասնակցի նաեւ Արեւելյան գործընկերության վեցերորդ համաժողովին, որը նվիրված է Արեւելյան գործընկերության տասնամյակին։ Պարզվում է, որ նախարարը պետք է մասնակցի նաեւ փետրվարի 15-16-ը կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում էլ երկկողմանի հանդիպումներ կունենա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image