Քաղաքականություն

Անցած տարի քննադատում էին, բայց հիմա բոլորս ըմբոշխնում ենք այդ բարձր տնտեսական աճը․ Քերոբյան

Անցած տարի քննադատում էին, բայց հիմա բոլորս ըմբոշխնում ենք այդ բարձր տնտեսական աճը․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարությունն արդեն e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել չոր նավահանգիստ ստեղծելու վերաբերյալ նախագիծը, որի մասին օրեր առաջ հայտարարել էր նախարար Վահան Քերոբյանը։

Hraparak.am-ը Քերոբյանի հետ զրույցում հիշեցրեց, որ ինքը ամսիներ առաջ խոստացել էր, որ մենք պետք է ունենանք նաև հայկական լաստանավ, այդ խոստումը, սակայն, դեռ չի կատարվել՝ լաստանավը դեռ ծով դուրս չի եկել։ Հիմա մենք ինչո՞վ վստահ լինենք, որ այս նախագիծը կյանքի կկոչվի և արդյունավետ կաշխատի, եթե կառավարությունը չկարողացավ անգամ մի լաստանավ դուրս հանել ծով։

«Գիտե՞ք, մենք բազմաթիվ բաներ ենք նախատեսում, դրանցից որոշ մասը ստացվում է, որոշ մասը չի ստացվում։ Մենք, իհարկե, դեռ մեր ջանքերը կենտրոնացած պահում ենք, որպեսզի լաստանավը աշխատի, բայց բազմաթիվ այլ նախագծեր արդեն ստացվել են, օրինակ՝ տնտեսության արդիականացման ծրագիրը, օրինակ՝ բազմաթիվ ներդրումային ծրագրեր, նոր գործարաններ, նոր ընդլայնված նախագծեր, բարձր տնտեսական աճ, վերջիվերջո, որը էլի անցած տարի բուռն քննադատության առարկա էր դարձել իմ նկատմամբ, բայց հիմա բոլորս ըմբոշխնում ենք այդ բարձր տնտեսական աճը»,-ասաց Քերոբյանը։

Հացրինք՝ իսկ ե՞րբ ենք ըմբոշխնելու լաստանավերի տված բարձր տնտեսական արդյունքները։

«Տեսեք, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օր առաջ այդ հարցը լուծվի։ Տեսեք, օրինակ՝ Լարսի ուղղությամբ մեր ջանքերն արդեն բավական լուրջ հաջողություն են գրանցել, և մենք, ըստ էության, բավականին երկար ժամանակ առաջ լուծել ենք արդեն Լարսի թողունակության հարցը՝ շնորհիվ ռուս գործընկերների հետ մեր վարած բանակցությունների, մեր տարած աշխատանքի։ Կարծում եմ, որ մենք բավականին շատ ուշացել ենք լաստանավից, բայց վստահ եմ, որ մոտ ժամանակներս այն անպայման կաշխատի»,-նշեց նախարարը։

Մանրամասն՝ վաղը, «Հրապարակի» հերթական համարում
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image