Հասարակություն

200 պացիենտ կստանա ճառագայթային բուժում

200 պացիենտ կստանա ճառագայթային բուժում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդ պաշտոնում վերանշանակվելուց հետո հրավիրած մամուլի ասուլիսը սկսեց լրագրողների հարցերին պատասխանելով։

Անդրադառնալով մինչեւ յոթ տարեկան երեխաների բուժման համար գանձվող վճարումներին՝ նախարարը հիշեցրեց, որ դրանք անվճար են, եւ նման ահազանգեր ստանալու դեպքում իրենք դիմում են իրավապահ մարմիններին։ Նախարարը հիշեցրեց, որ այդ գանձումները կապված են նաեւ հարկային վարչարարության հետ, իսկ մանկաբուժության համար պետության կողմից տրված գումարներն ավելի են։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ քայլեր են արվում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգ մշակելու ուղղությամբ։ Արսեն Թորոսյանն ասաց, որ որոշված չէ, թե աշխատող քաղաքացիների քանի տոկոսը կարող է վճարել։

Առաջին փուլում, ըստ նրա, ներդրելու են միայն այդ համակարգը ներդրվելու է նրանց համար, ում համար այսօր էլ պետությունը երաշխավորում է բուժօգնություն, հետագայում քննարկվելու է թոշակառուների հարցը, նրանց համար վճարելու է կա՛մ պետությունը, կա՛մ էլ աշխատող քաղաքացիները։

Նախարարը կարծում է, որ պետք է ելնել սոցիալական համերաշխության սկզբունքից՝ առողջները պետք է վճարեն հիվանդների համար, երիտասարդները՝ տարեցների, չաշխատողները՝ աշխատողների։ Իսկ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումը նախատեսել են սկսել 2021 թվականից։ Արսեն Թորոսյանը նշեց, որ եղել է 700 մլն դրամի աճ, եւ քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ գումարը պետպատվերով ծախսվելու է ուռուցքաբանական վիրահատությունների համար։

Ըստ այդմ՝ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից, եւ այն բացառապես կիրականացվի պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար։ Ուռուցքաբանության ոլորտում էլ կիրառվելու է գծային արագացուցիչներով ճառագայթային բուժումը։ Տարեկան շուրջ 200 պացիենտ կստանա ճառագայթային բուժում ժամանակակից գծային արագացուցիչների վրա պետպատվերի շրջանակներում։ Դրա ամեն մի կուրսը 1մլն դրամից ավելի է։ 210 մլն դրամ էլ նախատեսել են անպտուղ զույգերի համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image