ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական շփումների մասին վերջերս շատ են խոսում տարբեր շրջանակներում: Առաջիկա քաղաքական գործընթացներին նրանց հնարավոր ակտիվացման մասին ոմանք անգամ հեռուն գնացող ենթադրություններ են անում, ոմանք էլ պնդում են, որ Սերժ Սարգսյանը միշտ է ակտիվ շփումների մեջ` ոչ մի արտառոց բան չկա դրանում։ Սակայն երեկ լուր ստացանք, որ երրորդ նախագահը կարճատեւ ուղեւորություն է ունեցել դեպի Ռուսաստան` հանդիպել է մոսկվաբնակ հայ մեծահարուստների մի խմբի հետ: Թերեւս, շոշափել է նրանց տրամադրությունները` կապված առաջիկա արտահերթ քաղաքական գործընթացների եւ իր հնարավոր ակտիվացման հետ, իհարկե` ոչ սեփական դեմքով, այլ թարմ, նոր ուժերի միջոցով։ Առհասարակ, բոլոր ուժերում եւ հատկապես իշխանության ներսում արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ կան: Այս թեմայի շիկացմանը հատկապես նպաստում է Նիկոլ Փաշինյանը` իր ակտիվ պահվածքով, նախընտրական քարոզարշավ հիշեցնող քայլերով: Չնայած ՔՊ-ականներից ոմանք դեռ հավատում են նրա խոսքերին եւ ասում են, որ նա ամիսներ առաջ իրենց վստահեցրել է, թե արտահերթ չի լինելու։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքական շփումների մեջ է
Ամենաընթերցված
Կադրային ռակիրովկաներ թաղապետարաններում
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից այսօր հրաժարական ներկայացրեց Ռոմիկ Մխիթարյանը, որ...
Առաջին կարգի նախազգուշացում
ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Կառավարության որոշմամբ հուլիսի 22-24-ը Երևանում Հայագիտական միջազգային կ...
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են
Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ա...
Վահագն Արսենյանը հրաժարական է տվել
ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Հարգելի՛ վայոցձորցիներ, Տեղեկացնում եմ...
×
❮
❯