Հենց նոր տեղեկացանք, որ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն իրավապահները ձերբակալել են։
Առավոտյան նա երեխային մանկապարտեզ տանելիս է եղել, մի խումբ իրավապահներ անսպասելիորեն հայտնվել են, պառկեցրել ասֆալտին, եւ հերթական շոուն բեմադրելով՝ նրան բերման ենթարկել։ Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկող մարմինը ոստիկանությունն է։
ՆԳՆ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ նա ձերբակալվել է քննիչի որոշմամբ։
Թե ինչն է ձերբակալելու պատճառը, դեռեւս պարզ չէ։